Տարեսկզբից աշխարհում Էապես աճել են ոսկեդրամների հատման ծավալները
Հասարակություն
Ընթացիկ տարվա հունվարին աշխարհի խոշորագույն դրամահատարաններն Էապես մեծացրել են ոսկեդրամների հատման ծավալները: Հունվարը դարձել Է վերջին հինգ ամիսներից առաջինը, երբ թանկարժեք մետաղի պահանջարկի բարձրացում եւ գնանշումների աճ Է դիտվել, հաղորդում Է Bloomberg-ը:
Այսպես, աշխարհի խոշորագույն դրամահատարանը՝ ամերիկյանը, հունվարին վաճառել Է 91,5 հազար ունցիա ոսկեդրամ, ինչը 63 տոկոսով գերազանցել Է 56 հազար ունցիա ցուցանիշը, որը գրանցվել Էր անցյալ տարվա վերջին ամսին: Սա ամենաբարձր մակարդակն Է 2013 թվականի ապրիլից ի վեր:
Անցյալ տարի ԱՄՆ-ում արծաթե դրամներն իրացվել են գրեթե եռապատիկ ավելի, քան նախորդ ամսին՝ 4,78 միլին ունցիա, ինչը դարձել Է վերջին տարում ամենամեծ ծավալը:
Փերտի (Ավստրալիա) դրամահատարանը հայտարարել Է ոսկեդրամների եւ չափային ձուլակտորների վաճառքի 10 տոկոս աճի մասին՝ մինչեւ 64,818 հազար ունցիա՝ դեկտեմբերի 58,944 հազար ունցիայի համեմատությամբ: Արծաթի իրացումը 845,941 հազար ունցիայից ավելացել Է մինչեւ 912,388 հազար ունցիա:
Ավելի վաղ Ավստրիայի Muenze Oesterreich AG-ն հայտարարել Է, որ ընդլայնել Է հաստիքները եւ հավելել երրորդ 8-ժամյա հերթափոխը. արդյունքում այժմ Վիեննայում մետաղադրամներ են հատում շուրջօրյա:
Մեծ Բրիտանիայի Թագավորական դրամահատարանում հունվարի 8-ին ավարտվել Է 2014 թվականի սկզբի պատվին թողարկված ոսկե սուվերենների պաշարը, ինչը կազմակերպությունը բացատրել Է «աննախադեպ պահանջարկով»:
2014 թվականի առաջին ամսին ոսկին թանկացել Է 3,2 տոկոսով, ինչը դրա գնի առաջին բարձրացումն Է անցյալ տարվա օգոստոսից ի վեր:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ