23-ամյա բռնցքամարտիկը մահացել է նոկաուտի պատճառով
Սպորտ
Մեքսիկացի 23-ամյա բռնցքամարտիկ Օսկար Գոնսալեսն իր հայրենակցի՝ Խեսուս Գալիսեի հետ մենամարտի ժամանակ կորցրել էր գիտակցությունը:
Բռնցքամարտիկը փետրվարի 1-ին տեղի ունեցած մարտում նոկաուտով պարտվել էր 10-րդ ռաունդում: Բռնցքամարտիկին հիվանդանոց տեղափոխելուց 36 ժամ հետո բժիշկները որոշում են կայացրել անջատել արհեստական շնչառության սարքը:
Բռնցքամարտիկի ընտանիքը Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից կստանա 50 հազար դոլար: Այս մասին տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ