«Գիտեի, որ «Բավարիան» «Բորուսիայի» հաջողություններին դաժան պատասխան կտա». Կան
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» նախկին դարպասապահ Օլիվեր Կանը մեկնաբանել է Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեի խոսքերը: Նա հայտարարել էր, որ մյունխենցիները, ձեռք բերելով դորտմունդցիների ֆուտբոլիստներին, թուլացնում են թիմը:
«Բավարաիայի» երկրպագուները համաձայն չեն Վատցկեի խոսքերի հետ: Գիտեի, որ «Բավարիան» «Բորուսիայի» հաջողություններին դաժան պատասխան կտա: Դորտմունդցիները ճիշտ կվարվեն, եթե «հրաձգություն» չսկսեն «Բավարիայի» դեմ: Ավելի լավ է՝ շեշտը դնեն երկարաժամկետ մարտավարության վրա: Դա նրանց մոտ բավականին գրավիչ է»,- Կանի խոսքերը մեջբերում է գերմանական մամուլը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ