Օլիմպիական ջահը հատում է վերջին փուլը
Սպորտ
Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի ջահը հասել է Կրասնոդար: Այստեղից 300 ջահակիր, որոնց թվում են տիեզերագնաց Սերգեյ Կրիկալյովը, հեռուստալրագրող և գիտնական Նիկոլայ Դրոզդովը և այլ ճանաչված մարդիկ, այն կհասցնեն Սոչի. տեղեկացնում է «Ռոսիա» հեռուստաալիքը: Կրասնոդար-Սոչի հատվածը, փաստորեն, օլիմպիական ջահի վերջին՝ 4-րդ փուլի եզրափակիչ մասն է:
Առ այսօր ջահը հատել Է 64700 կիլոմետր, եղել է տիեզերքում, Հյուսիսային բևեռում, Բայկալ լճի հատակում, իսկ փետրվարի 7-ին Սոչիի «Ֆիշտ» մարզադաշտում կայանալիք օլիմպիական խաղերի հանդիսավոր բացման արարողության ժամանակ կավարտի իր 65000 կիլոմետրանոց ուղևորությունը Հունաստանի հին Օլիմպիայից դեպի Սոչի: Կրասնոդարից դեպի Սոչի ջահի ճանապարհը կկազմի 300 կիլոմետր:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ