Կիևում հայտնաբերված հասարակաց տունը ծառայություններ է մատուցել Մայդանի ակտիվիստներին
Աշխարհ
Կիևում Լեսի Ուկրաինկի զբոսայգու մոտ հայտնաբերվել է հասարակաց տուն, որի հիմնական հաճախորդները Մայդանի ակտիվիստներն են: Այս մասին հայտնում է УНН-ը:
«Ուկրաինայի հանցավորության դեմ պայքարի գրասենյակի աշխատակիցներին անհայտ անձը հեռախոսազանգի միջոցով հայտնել է, որ Կիևի Լեսի Ուկրաինկի զբոսայգու մոտակայքում գտնվող բնակարաններից մեկը ծառայում է որպես պոռնկատուն, որտեղ մարմնավաճառները սեռական ծառայություններ են մատուցում Մայդանի գիշերային «ակտիվիստ-թիկնապահներին»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ Ուկրաինայի ՆԳՆ-ի մամուլի ծառայության՝ մարմնավաճառները հայտնել են, որ իրենք իրենց կամքով են վարձակալել բնակարան և սկսել զբաղվել մարմնավաճառությամբ` որպես օժանդակություն երկրի համար պայքարող ակտիվիստների:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ