Կառավարության անդամները լքել են Ուկրաինայի Գերագույն ռադայի նիստերի դահլիճը
Աշխարհ
Կառավարության անդամները լքել են Ուկրաինայի Գերագույն ռադայի նոր նստաշրջանի նիստերի դահլիճը: Նստաշրջանի բացման ժամանակ Ռեգիոնների խմբակցության ղեկավար Ալեքսանդր Եֆրեմովը ելույթն սկսել է ռուսերեն: Ընդդիմադիր պատգամավորները սուլել են նրան: Ի նշան բողոքի` կառավարության անդամները հեռացել են նիստից: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
«Ընդդիմությանն առաջարկվել են ամենաբարձր պաշտոններ: Ի պատասխան՝ լռություն: Սա փակուղի է: Կոչ եմ անում քաղաքական փոխզիջում գտնել բոլոր քաղաքական ուժերի միջև»,- ասել է Ռեգիոնների խմբակցության ղեկավարը:
Ուկրաինայի խորհրդարանում ընդդիմությունը պնդում է, որ վերսկսվի եվրաինտեգրացման գործընթացը:
Հիշեցնենք, որ փետրվարի 4-7-ն Ուկրաինայի Գերագույն ռադան ծրագրում է քննարկել ավելի քան 80 օրինագիծ, այդ թվում՝ սպասվում է Ուկրաինայի նոր վարչապետի նշանակման հարցի քննարկումը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն