Հայաստանի Մ-19 և Մ-17 հավաքականները կանցկացնեն ընկերական հանդիպումներ
Սպորտ
Հայաստանի մինչև 19 և 17 տարեկանների հավաքականները կանցկացնեն ընկերական հանդիպումներ: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ հավաքականների բաժինը, մայիսի 12-ից 16-ը Երևանում մարզական հավաք կանցկացնի Լեհաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը: Մայիսի 13-ին և 15-ին Հայաստանի և Լեհաստանի մինչև 19 տարեկանների հավաքականները կանցկացնեն ընկերական հանդիպումներ:
Հունիսի 21-ից 26-ը Երևանում մարզական հավաք կանցկացնի նաև Բելառուսի մինչև 17 տարեկանների հավաքականը: Հայաստանի և Բելառուսի մինչև 17 տարեկանների հավաքականները կմրցեն հունիսի 22-ին և 25-ին. տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ