Հայոց ցեղասպանության ճանաչման նոր բանաձևն ակտիվորեն շրջանառվում է ԱՄՆ Կոնգրեսում
ԱՄՆ
Հայ դատի ԱՄՆ արևելյան շրջանի հանձնախումբը մեծ աշխատանք է կատարել Հայոց ցեղասպանության ճանաչման «Հայոց ցեղասպանության ճշմարտության և արդարության» բանաձևի քննարկման և առաջմղման ուղղությամբ: Ինչպես ասվում է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի ակտիվիստ Ջոզեֆ Քազազյանի հոդվածում, նոր բանաձևին սատարող կոնգրեսականների թիվը գնալով աճում է:
Բանաձևը ներկայացնելուց ի վեր ամերիկահայությունը ողջ երկրով մեկ պարբերաբար կոչեր է արել ԱՄՆ կոնգրեսականներին' միանալ և սատարել բանաձևին, որը նախագահ Բարաք Օբամային հորդորում է պետության ղեկավարի մակարդակով վերահաստատել Հայոց ցեղասպանության ճանաչումը:
Ի տարբերություն նախկինում ներկայացրած բանաձևերի' ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆի, Դեյվիդ Վալադաոյի, Մայքլ Գրիմի և Ֆրենկ Փալոնեի համատեղ ներկայացրած այս նոր փաստաթուղթը կոչ է անում Օբամայի վարչակազմին վերահաստատել, որ նախկինում ԱՄՆ-ն արդեն ճանաչել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը' որպես հայ-թուրքական հարաբերությունների բարելավման խթանման նախապայման: Այն առաջ է քաշում վիլսոնյան վաչակազմի արած հայտարարությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)