Արցախում աշխատանք փնտրողների թիվը նվազել է
Արցախ
Արցախում աշխատանք փնտրողների թիվը նախորդ տարի նվազել է 291-ով: 2014-ի հունվարի 1-ի դրությամբ աշխատանք փնտրող անձանց թվաքանակն Արցախում կազմել է 2861 մարդ, որոնցից 2754-ը կանայք: 2013թ. հունվարի 1-ի դրությամբ' աշխատանք փնտրող անձանց թվաքանակը կազմում էր 3152 մարդ, որից 3005' կանայք: Ինչպես փոխանցում են ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, 2567 մարդ ստացել է գործազուրկի կարգավիճակ, նրանցից 408-ը ստանում են գործազրկության նպաստ:
Գործազուրկների 66.7 տոկոսը 30-50 տարեկան անձինք են: Բարձրագույն կրթություն ունեցողները կազմել են գործազուրկների ընդհանուր թվի 11.4 տոկոսը' 2012-ի 13.6 տոկոսի փոխարեն, միջին մասնագիտական կրթություն ունեցողները' 24.4 տոկոս' 2012-ի 37.0 տոկոսի փոխարեն:
2014թ. տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 189 մարդ, որից 172-ը' գործազուրկ: Աշխատանքի տեղավորվածների 80.4 տոկոսը կանայք են: Նրանք հիմնականում անցել են աշխատանքի առևտրի և հասարակական սննդի, մթերման, կրթության և մշակույթի ոլորտներում, պետական և տեղական ինքնակառավարման ապարատում:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան