Ալիևը փող կհատկացնի Ուկրաինայի «փրկության» համար
Ադրբեջան
Ուկրաինայում քաղաքական ճգնաժամի լուծմանն ուղղված ծրագրին աջակցում է նաև Ադրբեջանը: Այս մասին հաղորդում է EU Observer-ը:
Այդ ծրագրի համաձայն' եթե Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, զիջումների գնալով, կատարի ընդդիմության մնացած պահանջները, ԵՄ-ն խոշոր չափի գումար կհատկացնի Ուկրաինային:
Պաշտոնական Բաքուն աջակցում է Ուկրաինայում իշխանությունն արևմտամետ ընդդիմությանն անցնելու հնարավորություն ընձեռող ԵՄ ծրագրին:
«Ուկրաինան Ադրբեջանի ներկայիս իշխանության համար վերին աստիճանի կարևոր երկիր է, քանի որ եթե այդտեղ տեղի ունեցող գործընթացներն ավարտվեն Արևմուտքի պարտությամբ և Ռուսաստանի հաղթանակով, այդ ժամանակ Ադրբեջանի համար զգալիորեն դժվար կլինի անկախ քաղաքականություն վարելը: Սակայն, Եվրամիության' Ուկրաինայի հետ կապված ծրագրում Ադրբեջանի տեղ զբաղեցնելը խիստ ռիսկային քայլ է երկարատև ազգային շահերի տեսանկյունից»,- նշում է ադրբեջանական կայքը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ