Երկու օր է Վանաձորի զգալի մասը զրկված է գազամատակարարումից եւ հոսանքից
Հայկական Մամուլ
«Հայկական Ժամանակ»-ը գրում է.
Արդեն երկու օր է Վանաձորի զգալի մասը զրկված է թե գազամատակարարումից եւ թե հոսանքից: Պատճառը փետրվարի 3-ին Վանաձորում տեղի ունեցած հզոր պայթյունն է: Մի շարք թաղամասերում սառել են նաեւ խմելու ջրի խողովակները:
Մեր թղթակցի հետ զրույցում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշել է, որ ամեն ինչ սկսվել է գազամատակարարման դադարեցումից, բնակիչները սկսել են բնակարանները հոսանքով ջեռուցել, սակայն էլեկտրական հաղորդիչները չեն դիմացել ծանրաբեռնվածությանը եւ շարքից դուրս են եկել:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ