Հայաստանում քաղցկեղից մահվան դեպքերի էական աճ է արձանագրվել
Հայկական Մամուլ
«Հայկական Ժամանակ»-ը գրում է.
Փետրվարի 4-ին աշխարհը նշում էր քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը: Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում այս հիվանդությունը շարունակում է լայն տարածում գտնել' սպառնալով մոտ ապագայում առաջին տեղը գրավել:
Նախորդ տասը տարիների ընթացքում Հայաստանում քաղցկեղից մահվան դեպքերի էական աճ է արձանագրվել: Պաշտոնական վիճակագրության տվյալների համաձայն, 2003 թվականին գրանցվել է նորագոյացություններից մահվան 4 հազար 372 դեպք: Դա կազմել է ընդհանուր մահերի 17.1 տոկոսը: 2013-ին նորագոյացությունների պատճառով եղել է 5 հազար 599 մահ, որը կազմել է ընդհանուր մահերի ավելի քան 20 տոկոսը: 10 տարվա ընթացքում այս հիվանդությունից մահվան դեպքերը ավելացել են 28 տոկոսով: Մասնագետները, սակայն, պնդում են, որ քաղցկեղը բուժելի հիվանդություն է, այն վաղ հայտնաբերելու դեպքում էապես մեծանում է բուժման հավանականությունը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ