Արմեն Սարգսյանն իր հարստությամբ չի զիջում եղբորը` Տիգրան Սարգսյանին
Հայկական Մամուլ
Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն իր հարստությամբ չի զիջում եղբորը' ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Ընդ որում, դեսպան Սարգսյանի' բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրից պարզվում է, որ նա ունեցվածքը կուտակել է հայկական դրամով, դոլարով, եվրոյով եւ չինական յուհանով: Նա իր հաշվին ունի 15 մլն դրամ, 85 հազար ԱՄՆ դոլար, 7 հազար եվրո եւ 20 հազար յուհան (մոտ 1.4 մլն դրամ):
Բացի այդ՝ դեսպանը հայտարարագրել է երեք անշարժ գույք եւ 10 մլն դրամ արժողության «Ակուրա» մակնիշի մեքենա: Եվ այս ունեցվածքը նա կուտակել է տարեկան 31.7 հազար դոլար աշխատավարձով ու մոտ 1.5 մլն դրամ կենսաթոշակով: Հետաքրքիրն այն է, որ Արմեն Սարգսյանը հայտարարագրի Ա2 մասում, որտեղ նշվում է բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ արյունակցական կապի մեջ գտնվող պաշտոնատար անձանց անունները, չի նշել եղբոր' Տիգրան Սարգսյանի մասին: Ի դեպ, վերջինս էլ իր հերթին չի մատնանշել, որ հարազատ եղբայրը ՉԺՀ-ում ՀՀ դեսպանն է:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ