Պրահան չի ընդունի Յանուկովիչի պաշտոնական այցը
Աշխարհ
Պրահայի քաղաքային իշխանությունները չեն մասնակցի Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի այցի կազմակերպմանը: Չեխիայի մայրաքաղաքի քաղաքապետ Տոմաշ Գուդեչեկը հայտարարել է, որ չի ցանկանում քաղաքում տեսնել Յանուկովիչին: Այս մասին հայտնում է Украинская правда-ն:
«Ուկրաինայի նախագահի այցելության դեպքում, քաղաքային իշխանությունները չեն իրականացնի միջոցառումներ, մասնավորապես՝ Յանուկովիչին չեն հրավիրի քաղաքապետարանում ավանդական ընդունելությանը»,-ասել է Գուդեչեկը:
Հանդիպման փոխարեն Գուդեչեկը ցանկանում է Մայդանի ցուցարարներին կազմակերպության միջոցով փոխանցել 500 հազար չեխական կրոն:
Հիշեցնենք, որ Յանուկովիչի պաշտոնական այցը Չեխիա ծրագրվում է ապրիլին: Նա պատրաստվում է այց կատարել Չեխիայի նախագահի հրավերով:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ