Նախընտրում եմ «Բորուսիայի» հետ մեկ հաղթանակը, քան 6-ն` այլ թիմի հետ. Հումելս
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մատս Հումելսը հերքել է այն տեղեկությունը, որ ցանկանում է լքել դորտմունդյան թիմը:
«Հաղթելու համար չեմ տեղափոխվի այլ ակումբ: Պարտադիր չէ` աշխարհի լավագույն ակումբում խաղաս, որ տիտղոս նվաճելու հնարավորություն ունենաս: Խաղում եմ «Բորուսիայում» և նախընտրում եմ թիմիս հետ մեկ անգամ Չեմպիոնների լիգայում հաղթել, քան 6-ը` ցանկացած այլ թիմի հետ»,-Հումելսի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ տարածվեցին, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է կատալոնյան «Բարսելոնան»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ