Օբաման արտասովոր ընդունելություն է պատրաստում Ֆրանսիայի նախագահի համար
ԱՄՆ
Ինչպես հայտնում է itar-tass-ը, նախագահ Բարաք Օբաման արտասովոր ընդունելություն է պատրաստում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի համար, ով այս ամսին պետական այց կկատրի ԱՄՆ: Այս մասին ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:
Երկու ղեկավարները փետրվարի 10-ին կայցելեն Մոնտիչելո դաստակերտ, որը պատկանել է ԱՄՆ-ի երրորդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնին:
«Մեր հիմնադիր հայրերի ժամանակներից ի վեր Միացյալ Նահանգները և Ֆրանսիան եղել են բարեկամներ ու դաշնակիցներ,-նշված է Սպիտակ տան հայտարարության մեջ:- Ի նշանավորումն այս պատմական գործընկերության` նախագահ Օբաման և նախագահ Օլանդը փետրվարի 10-ին կուղևորվեն Մոնտիչելո` պետական այցի շրջանակներում»:
Հաջորդ օրվա համար ծրագրված են բանակցություններ Սպիտակ տանը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)