Հայ ոստիկանները կաջակցեն Սոչիի օլիմպիական խաղերի անվտանգության ապահովմանը
Հասարակություն
Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության ոստիկանները համագործակցում են Սոչիում ձմեռային օլիմպիական խաղերի հետ կապված անվտանգության ապահովման ոլորտում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի ոստիկանության հասարակական կապերի պատասխանատու Աշոտ Ահարոնյանը: Նա նշեց, որ այս համագործակցությունն օպերատիվ-տակտիկական բնույթ է կրում:
Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը և Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը մինչ այդ հանդիպում են ունեցել Սոչիում և համապատասխան համագործակցության մասին պայմանավորվածություն ձեռք բերել:
Սոչիի օլիմպիական խաղերի մրցումների անվտանգության հետ կապված բոլոր հարցերը գտնվում են Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարության մշտական ուշադրության կենտրոնում, և արդեն հաստատվել է, որ Խաղերի մասնակիցների և հյուրերի անվտանգությունը լավագույնս ապահովված կլինի:
Սոչիի օլիմպիական խաղերը կմեկնարկեն փետրվարի 7-ին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ