ԲՀԿ-ական պատգամավորը հրաժարականի դիմում է ներկայացրել
Քաղաքական
Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը դիմում է ներկայացրել պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի լիազորությունները վայր դնելու մասին: Այս մասին ԱԺ նիստի ընթացքում տեղեկացրեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: «Եթե երեք օրում պատգամավորը հետ չվերցնի իր դիմումը, նրա դիմումը կընդունվի»,- նշել է նա:
Գրիգոր Գրիգորյանը 2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից։ 2012թ. հունիսի 6-ին ընտրվել է ՀՀ ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
ԲՀԿ-ում որոշել են, որ Գրիգորյանին հանձնաժողովում կփոխարինի Աբրահամ Մանուկյանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն