Ռոնալդուին յուրաքանչյուր խաղում սադրանքի են ենթարկում. Անչելոտի
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է Կրիշտիանու Ռոնալդուի ստացած կարմիր քարտը և նշել, որ ֆուտբոլիստի համար հեշտ չի լինում` մրցակիցների անարդար պահվածքի պատճառով:
Հիշեցնենք, որ պորտուգալացին կարմիր քարտ էր ստացել Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում` Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ հանդիպմանը:
«Համոզված եմ, որ կարգապահական կոմիտեն շատ խիստ պատիժ չի ընդունի: Ռոնալդուի դեմ յուրաքանչյուր խաղում կանոնները խախտում են և սադրանքի ենթարկում նրան: Եվ ես չեմ կարծում, որ նա իրեն անվայել ժեստ թույլ կտար»,- մարզչի խոսքը մեջբերում է իսպանական մամուլը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ