Ադրբեջանը «մեծ պատառներ» է նախատեսում իր մարզիկների համար Սոչիի օլիմպիադայում
Ադրբեջան
Ադրբեջանն արդեն առաջին տեղն է գրավել Սոչիի ձմեռային օլիմպիադայում, բայց ոչ թե սպորտային հաջողություններով և մեդալների թվաքանակով, այլ դրանց համար վճարելիք գումարի չափով: Այս մասին հաղորդում է haqqin.az-ը:
Ադրբեջանը Սոչիի օլիմպիադայում ներկայացնում է չորս մարզիկ, որոնց մեջ ոչ մի ադրբեջանցի չկա: Ադրբեջանի օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Չինգիզ Հուսեյնզադեն այդուհանդերձ հույս է հայտնել, որ «ադրբեջանցի» մարզիկները կհայտնվեն առաջին տասնյակում: Այս երկիրն օլիմպիական խաղերում մեդալներ շահած իր մարզիկների համար որպես պարգև գրեթե 10 անգամ ավելի գումար է նախատեսել, քան աշխարհի առաջատար երկրները:
Ադրբեջանցի մարզական մեկնաբան Էլչին Ջալիլովը haqqin.az-ին տված հարցազրույցում օլիմպիադաներին օտարեկրացի մարզիկներով հանդես գալու Ադրբեջանի նման մոտեցումը ինքնախաբեություն է անվանել. «Մենք գնում ենք ինչ-որ հյուսիսային երկիր և գտնում մարզիկների, որոնք անգամ իրենց հայրենիքում չեն մտնում առաջին տասնյակի կամ հնգյակի մեջ»,-ասել է նա:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ