Գլենդելի հայկական քոլեջի ուսուցիչն ուխտագնացություն է կազմակերպում պատմական Հայաստան
ԱՄՆ
ԱՄՆ հայաշատ Գլենդել քաղաքի հայկական քոլեջի ուսուցիչ Կարպիզ Տեր-Եղիայանը 30 մարդու համար ուխտագնացություն է կազմակերպում դեպի ժամանակակից Թուրքիայի տարածքում գտնվող պատմական Հայաստան: Այս մասին հաղորդում է Glendale News-Press պարբերականը:
Տեր-Եղիայանը նման ուխտագնացություն է կազմակերպում է արդեն մի քանի տարի' ականատեսը լինելով, թե ինչպես են ամերիկահայ ժառանգներն առաջին անգամ ծանոթանում իրենց ծնողների, տատերի և պապերի հայրենիքին:
«Դա նման է երազանքի իրականացման: Նրանք միշտ երազել են տեսնել այն քաղաքները, ուր մեծացել, կրթվել և որտեղով քայլել են իրենց ծնողները, տատերն ու պապերը»,-ասել է Տեր-Եղիայանը:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին' նա համոզված է, որ դա հնարավորություն է թուրքական կառավարության համար ընդունել անցյալում գործած հանցանքները և հաշտության եզրեր գտնել:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)