Վանում կվերակառուցվի 1700-ամյա եկեղեցի
Գիտություն և Մշակույթ
Վանի Բաշքալե շրջանի մշակույթի և զբոսաշրջության վարչությունը հայտնել է, որ մտադիր է վերակառուցել Սուրբ Բարդուղիմեոս 1700-ամյա եկեղեցին: Այս մասին հայտնում է Haberler.com-ը:
Բաշքալեի մշակույթի և զբոսաշրջության տնօրեն Մուզաֆեր Աքթուղը լրագրողներին ասել է, որ վերակառուցումից հետո նախատեսվում է եկեղեցին բերել նախնական տեսքին: Նրա խոսքով' վերակառուցման աշխատանքները, որոնք պետք է իրագործվեն նահանգի միջոցներով, կսկսվեն Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության կողմից նախագծի հաստատումից հետո:
Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցին գտնվում է Բաշքալեից 23 կմ հեռավորության վրա գտնվող բարձունքին: Ենթադրվում է, որ այնտեղ թաղված է Հիսուս Քրիստոսի 12 առաքյալներից Բարդուղիմեոս առաքյալի մարմինը, ինչի պատճառով այն համարվում է քրիստոնյաների կարևոր ուխտատեղիներից մեկը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)