Վարչապետի որոշմամբ մի շարք նշանակումներ են կատարվել
Հայաստան
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արամ Բադալյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։
Ինչպես տեղեկացրել են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետի մեկ այլ որոշմամբ' Արամ Բադալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթ եր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ։
ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ' Արթուր Սարգսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնից և նշանակվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ:


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է