«Սա այն «Բորուսիան» չէ, որը խաղում էր Չեմպիոնների լիգայի եզրափակչում». Տիմոշչուկ
Սպորտ
«Զենիթի» կիսապաշտպան Անատոլի Տիմոշչուկը խոսել է Չեմպիոնների լիգայում Դորտմունդի «Բորուսիայի» հետ կայանալիք հանդիպման սպասելիքների մասին:
«Օրեր առաջ խոսել եմ Մաուել Նոյերի հետ և նրանից հարցրել եմ, թե ինչ է իրենից ներկայացնում «Բորուսիան» այս մրցաշրջանում: Նոյերը ասաց, որ «Զենիթի» համար հեշտ չի լինելու, սակայն սա այն «Բորուսիան» չէ, որը խաղում էր Չեմպիոնների լիգայի եզրափակչում:
Այնուամենայնիվ, թիմը մի շարք առաջատարներ լքեցին, և նրանց փոխարինելու եկան նորեկները: Դորտմունդցիները ունեն իրենց անկրկնելի ոճը և մարզիչը, սակայն ներկայումս թիմը իր խաղի որոնման գործընթացում է»,- Տիմոշչուկի խոսքերը մեջբերում է ИТАР-ТАСС-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ