Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական նկարիչ Զաքար Խաչատրյանին
Գիտություն և Մշակույթ
Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Զաքար Խաչատրյանին՝ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ:
«Փայլուն ակադեմիական կրթությունը, երկրորդ աշխարհամարտում անցկացրած չորս տարիները Ձեզ դարձրել են մեր կերպարվեստի ամենահետաքրքիր ներկայացուցիչներից մեկը, ում համար թանկ է մարդկային յուրաքանչյուր կյանք և ով չի դադարում հիանալ ու հիացնել բնության հրաշք պատկերներով:
Հոբելյանական տարեդարձի առթիվ մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանիկ կյանք և ամենայն բարիք»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)