Երևանի փոխքաղաքապետը վստահեցնում է` աշխատակիցներին չեն ստիպել կուտակային կենսաթոշակային ֆոնդ ընտրել
Հասարակություն
Երեւանի քաղաքապետարանն իր աշխատակիցներին չի ստիպել կուտակային կենսաթոշակային ֆոնդ ընտրել: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը: «Այս պահի դրությամբ մենք մեր աշխատակիցներից որևէ բողոք չունենք պարտադիր կենսաթոշակային վճարումների հետ կապված»,- ասաց Օհանյանը:
2014թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը, որով նախատեսվում է 1974-ից հետո ծնված ՀՀ քաղաքացիների ամսական աշխատավարձից 5 տոկոսի չափով պարտադիր հատկացումներ կատարել կենսաթոշակային հիմնադրամներին։ Հունվարի 24-ին ՍԴ-ն մինչև «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ավարտը կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: Դրանք հիմնականում վերաբերում են պարտադիր վճարների չկատարման համար պատասխանատվությանը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ