Հակակառավարական ցույցերը խարխլում են Ուկրաինայի տնտեսությունը. Սերգեյ Արբուզով
Աշխարհ
Ուկրաինայի վարչապետի պաշտոնակատար Սերգեյ Արբուզովը կառավարության նիստում հայտարարել է, որ քաղաքական անկայունությունն է Ուկրաինայի ազգային արժույթի ու երկրի վարկանիշի անկման գլխավոր պատճառը: Այս մասին հայտնում է Украинская правда-ն:
«Դիմակայության և փոխզիջման չգնալու մարդկանց ցանկությունը թուլացնում է երկրի տնտեսական կողմը: Պետք է նկատենք, որ միջազգային վարկանիշային գործակալություններն արդեն նվազեցրել են Ուկրաինայի վարկանիշը, ինչի պատճառը քաղաքական ճգնաժամն է»,- նշել է Արբուզովը:
Նա ընդգծել է գործադիր իշխանությունը զրկված է ամենուրեք նորմալ աշխատելու հնարավորությունից, քանի որ երկրի շրջաններում գտնվող ոչ բոլոր վարչական շենքերն են ազատվել դրանք գրաված ցուցարարներից:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ