«Երե′քն էլ քիչ չեն». Արմեն Ռուստամյանը` ձեռնպահ քվեարկած 3 ՀՀԿ-ականի մասին (տեսանյութ)
Քաղաքական
Սահմանադրական դատարան դիմելն ուժի մեջ է, և, բնականաբար, մենք այս խնդիրը չենք թողնելու այսպես: Մեր բոլոր հնարավոր միջոցներն օգտագործելու ենք: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադառնալով այսօր Ազգային ժողովում չընդունված գազի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցին և հետագա քայլերին:
Նշենք, որ նախագծին ձեռնպահ է քվերակել 3 ՀՀԿ-ական պատգամավոր: Արմեն Ռուստամյանն անդրադառնալով դրան ասաց. «Ես միշտ էլ հույս ունեցել եմ, որ իշխանության մեջ էլ ողջամիտ մարդիկ կան: Երեքն էլ քիչ չեն, դա արդեն խոսում է այն մասին, որ հոգով սրտով մեզ հետ են»:
Մանրամասները` տեսանյութում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ