Ռուբեն Հակոբյանը` մարտի 1-ի հանրահավաքի և դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի մասին (տեսանյութ)
Քաղաքական
Շատ հնարավոր է, որ «Ժառանգություն» կուսակցությունը ևս մասնակցի մարտի 1-ին Հայ ազգային կոնգրեսի կողմից կազմակերպված հանրահավաքին: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
«Հանրահավաքն անցկացնում է Հայ ազգային կոնգրեսը: Ենթադրվում է նաև, որ պետք է լինի հրավեր: Բայց ես կարծում եմ` դա այն օրն է, որտեղ պետք է լինի անկախ ժողովրդի լայն զանգվածը: Անկախ նրանից, թե ով է հրավիրում այդ հանրահավաքը, այն վատ առումով խորհրդանշում է ընտրությունների դաժան ավարտ` զոհերով, պետականությանը լուրջ հարված հասցնելով: Կարծում եմ, որ այդ հանրահավաքը շատ մասսայական կդառնա», - ասաց Ռուբեն Հակոբյանը:
Մանրամասները` տեսանյութում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ