Բողոքի ակցիա ՀՀԿ-ի շենքի մոտ. վարչապետը մոտեցավ ցուցարարներին
Հասարակություն
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը զրուցեց մայրաքաղաքի Բյուզանդի փողոցի բնակիչների հետ, ովքեր Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից առաջ հավաքվել էին կուսակցության գրասենյակի մոտ: Բնակիչներն իրենց դժգոհությունն էին արտահայտում, որ իրենց բնակարանային խնդիրները մինչ օրս լուծված չեն:
Տիգրան Սարգսյանն առաջարկեց վաղը զանգել ՀՀ կառավարության աշխատակազմի-ղեկավար նախարար Վաչե Գաբրիելյանին և նրա հետ պայմանավորվել հանդիպման համար: Բնակիչներից մեկը պնդեց, թե անձամբ վարչապետի հետ են ցանկանում հանդիպել: «Վաղը զանգեք Գաբրիելյանին և նրա հետ պայմանավորվեք»- ասաց վարչապետը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն