Պուտինի նոր պահանջը միգրանտներին. Ռուսաստանում մնալու կանոնները փոխվում են Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը Իրանը հայտնել է Օմանի հետ բանակցություններում առաջընթացի մասին Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ջերմաստիճանը կնվազի Չի բացառվում Իրանի դեմ լայնածավալ պատերազմի վերսկսումը. Թրամփ Իսրայելն արդեն երրորդ օրն է արշավանքներ է իրականացնում Արևմտյան ափին․ ձերբակալվել է մոտ 40 պաղեստինցի Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի (տեսանյութ) ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է Արաղչին Կալլասին կոչ է արել արձագանքել Կասպից ծովում իրանական նավին հասցված hարվածին Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել Որո՞նք են տաք թեյի վտանգները․ ո՞ր ջերմաստիճանը կարող է քաղցկեղի հանգեցնել Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը 

Բրյուս Լիի մասին հայ ռեժիսորի ֆիլմը կնկարահանվի Արցախում

Հասարակություն

Արևելյան մարտարվեստների վարպետ, կինոդերասան, պրոդյուսեր և սցենարիստ Բրյուս Լիին նվիրված հայ ռեժիսորի ֆիլմը կնկարահանվի Արցախում: Արմատներով արցախցի ռեժիսորի նախաձեռնությամբ ֆիլմի նկարահանումը կսկսվի ամռանը' հունիս-հուլիսին: Կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Արա Առուշը (Առուշանյան) Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ Արցախի սրտում կստեղծի նոր աշխարհ` «Անունս Բրյուս Լի է» ֆիլմի միջոցով: Էքշն ժանրի լիամետրաժ խաղարկային կինոնկարը տարիքային սահմանափակում չի ունենա: Արա Առուշի համոզմամբ' այն հաճույքով կդիտեն թե փոքրերը և թե մեծերը: Ռեժիսորը վստահ է, որ ֆիլմը հաջողություն կունենա և կտարբերվի Բրյուս Լիի մասին պատմող այլ ֆիլմերից: «Այս ֆիլմն ընդհանրապես տարբերվելու է Բրյուս Լիի մասին բոլոր ֆիլմերից, ինչպես նաև ֆիլմերից ընդհանուր առմամբ, որովհետև այն լի է նոր լուծումներով և բացահայտումներով, որոնց դուք ականատես կլինեք էկրաններին: Ֆիլմը շատ երկրպագուներ կունենա: Ուրախալի է, որ այդ երկրպագուներից շատերը կլինեն հենց երիտասարդները, քանի որ ֆիլմի համար ուղենիշ են հենց նրանք: «Անունս Բրյուս Լի է» ֆիլմը չի պատմում արևմուտքի, ամերիկյան արժեքների մասին: Ոչ, այն փիլիսոփայական և հոգևոր կինոնկար է, որը զարգացնում է և խթանում երիտասարդների ինքնաճանաչողությունը և ինքնագիտակցումը: Դա շատ կարևոր է: Ընդհանուր առմամբ' ֆիլմը շատ խոր իմաստ ունի»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Արա Առուշը:

Մարտարվեստի լեգենդը ստեղծել է նաև մեծ փիլիսոփայություն, որը Առուշի համար չափազանց հետաքրքիր է և ուշագրավ: Ֆիլմում գլխավոր դերում հանդես կգա արցախաբնակ 14-ամյա Միխայիլ Դոկինը, ով զբաղվում է Արևելյան մարտարվեստով: «Միխայիլին գտա քասթինգի միջոցով: Շատ հեռանկարային տղա է, մեծ ապագա է ունենալու: Նա կնկարահանվի նաև մի շարք ֆիլմերում: Մենք Միխայիլ Դոնկին անունը դեռ կլսենք»,- համոզված է կինոռեժիսորը:

Բացի Միխայիլից, ֆիլմում կխաղան նաև ռուսական կինոյի աստղերը: Դեռևս պարզ չէ, թե ով կմարմնավորի Բրյուս Լիին: Արա Առուշը մի քանի դերասանների հետ է բանակցում' այդ թվում նաև սերիալներում Բրյուս Լիին արդեն երկու անգամ մարմնավորած չինացի դերասան Դենի Չանի հետ:

Հայ կինոռեժիսորն այլ ծրագրեր էլ ունի: Պատրաստվում է նկարահանել նաև մի շարք այլ ֆիլմեր' դրանք ներկայացնելով միջազգային հարթակներում:

Կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Արա Առուշը (Առուշանյան) ծնվել է 1974 թվականին' Ստեփանակերտում: 1999-ից նկարահանել է տեսահոլովակներ: Հիմնադրել է Digidez Studio և KenigArts Pictures ընկերություններ: Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացի լինելով' բնակվում է Մոսկվայում և Երևանում: «Որսորդը»' նրա ռեժիսորական դեբյուտը, ցուցադրվել է մի շարք հայտնի կինոփառատոններում, այդ թվում' Կաննի ՄԿՓ-ի «Կարճամետրաժ ֆիլմերի անկյուն» ծրագրում, Մումբայի Ջագրան ԿՓ-ում և Մերիլենդի «Ֆրեդերիկ» ԿՓ-ում (ԱՄՆ):

Պատրաստեց Ռոզա Գրիգորյանը

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պուտինի նոր պահանջը միգրանտներին. Ռուսաստանում մնալու կանոնները փոխվում են Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը Իրանը հայտնել է Օմանի հետ բանակցություններում առաջընթացի մասին Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ջերմաստիճանը կնվազի Չի բացառվում Իրանի դեմ լայնածավալ պատերազմի վերսկսումը. Թրամփ Իսրայելն արդեն երրորդ օրն է արշավանքներ է իրականացնում Արևմտյան ափին․ ձերբակալվել է մոտ 40 պաղեստինցի Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի (տեսանյութ) ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է Արաղչին Կալլասին կոչ է արել արձագանքել Կասպից ծովում իրանական նավին հասցված hարվածին Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել Որո՞նք են տաք թեյի վտանգները․ ո՞ր ջերմաստիճանը կարող է քաղցկեղի հանգեցնել Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին. Արմեն Աշոտյանը Վարդաշեն ՔԿՀ-ից ուղերձ է հղել Ուկրաինայում շարունակվել են պաշտպանության նախարարի պաշտոնանկության դեմ բողոքի ակցիաները Իրան–Հայաստան–Վրաստան–Ռուսաստան. օրակարգում՝ նոր էներգետիկ միջանցքների ստեղծումն է Ավելի քան 250,000 մարդ է տարհանվել Ֆրանսիայում և Իսպանիայում բռնկված անտառային հրդեհների պատճառով Աստանայի դիրքորոշումը․ ինչո՞ւ է Տոկաևը տարբեր կերպ մեկնաբանում Ուկրաինայի և ԼՂ հակամարտությունները. Զաքարյան Թրամփը նոր ծրագիր ունի Իրանի դեմ. հետաձգել է ռազմական գործողությունների ընդլայնումը Արմավիրի մարզում 38-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բախվելnվ հայտնվել ձորակում․ կա վիրավnր Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող Ուժեղ թայֆուն՝ Չինաստանում. (տեսանյութ)Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 26-ինՄեկ մարդ է զոհվել Գերմանիայում բնակելի տանը թեթև ինքնաթիռի բախումից Արաղչի. Իրանի գործողություններն ուղղված չեն տարածաշրջանային հարևանների, այլ Միացյալ Նահանգների դեմ Ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներինԻրանը հայտարարել է ԱՄՆ ավելի քան 200 զինծառայողի ոչնչացման մասին Oգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները Իրանը զգուշացրել է ԵՄ-ին Կասպից ծովում իրանական նավի վրա Ուկրաինայի հարձակման անկանխատեսելի հետևանքների մասին Չինաստանին պատուհասել է «Հունսյա» թայֆունը. ավելի քան 700 հազար մարդ տարհանվել է Զելենսկու հրատապ հայտարարությունը. Ռուսաստանը հետախուզական տվյալներ է փոխանցում Իրանին Սևան-Մարտունի ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավnրներ Ռուսաստանը գիշերը հարվածներ է հասցրել Կիևին, Օդեսային և Կրիվոյ Ռոգին ՌԴ ԶՈւ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային. ՌԴ ՊՆ Մանկության տարիներին սերմանված արժեքներով է կերտվում ազգի վաղվա օրը․ Ռուբեն Սրբազան Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել Սուրեն Պապիկյանի նոր հրամանը՝ ժամկետային զինծառայողների վերաբերյալ CNN. ԱՄՆ փոխնախագահը մտահոգություն է հայտնել Իրանի հետ պատերազմի հնարավոր սրման կապակցությամբ Վեդիում 26-ամյա տղամարդը տանն իրեն պատկանող ատրճանակով մի քանի կրակոց է արձակել Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ Միկրոավտոբուսը Բեռլինում մխրճվել է ԼԳՊՏ շքերթի մեջ, կա զոհ և վիրավորներ Երկուշաբթի լույս չի լինելու Գիտնականները հայտնաբերել են ասֆալտի ամրությունը բարձրացնող բաղադրիչ Վլադիվոստոկի ավելի քան 22,000 բնակիչ մնացել է առանց էլեկտրաէներգիայիՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու Հայտնաբերվել են կենսաթաղանթներ, որոնք կարող են դուրս նետել մանրէները 7 նշան, որ օրգանիզմը ջրի պակաս ունի5 փաստ Հյուսիսային Կորեայի առօրյայի մասին, որոնք շատերին են զարմացնումՈր մթերքներն են համարվում «բնական էներգետիկներ»5 սովորություն, որոնք դանդաղ «ծերացնում» են ուղեղըԲժիշկները զգուշացնում են․ այս նշանը կարող է վկայել լուրջ խնդրի մասին
Ամենադիտված