«ԵրիտՀՀԿ-ականները շատ «մարտունակ» վիճակում են»
Հայկական Մամուլ
ԵրիտՀՀԿ-ականները շատ «մարտունակ» վիճակում են՝ համ ՀՀԿ ծերերի դեմ են մարտնչում, համ ԲՀԿ ջահելների, համ էլ արտաքին քաղաքական վեկտորին են ուշադիր. Բրյուսելից վերադարձած Աշոտյանը գնաց ասոցացվող Վրաստան' նախկին եւ ներկա ԿԳ նախարարներին՝ Սանիկիձեին ու Մարգվելաշվիլուն հանդիպելու: Արտակ Զաքարյանն էլ «նոտա» հղեց ՌԴ ԱԳՆ-ին' «հասկացնելով», որ սահմանին տեղի ունեցող դիվերսիաներին վերջինիս պարիտետային գնահատականը մեր սրտով չէ: Գրում է «Հրապարակ»-ը:
Եվրոպամետ խաղեր տվող երիտՀՀԿ-ականներից հետաքրքրվեցինք. ինչ է' Հայաստանն ուկրաինական զարգացումների ֆոնին էլի կո՞ւրս է փոխում: «Իհարկե' ոչ,- ասաց Աշոտյանը,- Հայաստանն իր կրթական, ինչպես նաեւ քաղաքական օրակարգն ունի բոլոր երկրների, այդ թվում եւ Վրաստանի հետ»: «Չէ, մենք դեպի Եվրոպա չենք թեքվում, մենք մեր գիծն ենք պահում, որպեսզի մեզ այս ու այն կողմ չթեքեն»,- զարմանալի հստակ ձեւակերպեց առանձնապես խելացի խոսքով աչքի չընկնող Արտակ Զաքարյանը: -


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ