Գոռ Վարդանյանի` «Դուքենդո» -ի ֆեդերացիան` 2008-ի մարտի 1-ին և դրան նախորդած օրերին եղել է «զորանոց». «Ժողովուրդ»
Հայկական Մամուլ
««Դուքենդո» արևելյան մարտարվեստի ֆեդերացիայի շենքից հայտնաբերված զենքերը ոստիկանությունում ուսումնասիրում են, որպեսզի պարզեն, թե ում են պատկանում դրանք: Գրում է «Ժողովուրդ»-ը:
Ու թեև ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանն ասել էր, թե հայտնաբերված պիռատեխնիկական բաղադրիչները ձեռք են բերվել ֆիլմերի մեջ նկարահանելու նպատակով, սակայն չի բացառվում, որ այդ զենքերով հանցագործություններ ևս կատարված լինեն։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս պահին ուսումնասիրվում է նաև այդ խնդիրը:
Ի դեպ, Հայ ազգային կոնգրեսի պնդմամբ՝ այդ նույն տարածքը 2008թ. մարտի 1-ին և դրան նախորդած օրերին եղել է «զորանոց»։
Հենց այստեղ է տեղակայվել ժողովրդի վրա հարձակվելու համար կազմված ջոկատներից մեկը։ Ջոկատ, որը կազմավորել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի նախկին պետ Գրիշա Սարկիսովը»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ