Յացենյուկը կրկին կառավարությունը գլխավորելու մտորումների մեջ է
Աշխարհ
Ինչպես հայտնում է Украинская правда-ն, Ուկրաինայի ընդդիմության առաջնորդներից Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ կղեկավարի կառավարությունը, եթե այն ձևավորված լինի բացառապես ընդդիմադիրներից: Այս մասին «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդն ասել է Deutsche Welle-ին տված հարցազրույցում:
«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդը վստահ է, որ ընդդիմության ներկայացուցիչները կկարողանան կառավարել երկիրը:
«Ընդդիմությունը պատրաստ է կառավարություն ձևավորել, եթե կրկին գործի 2004-ի Սահմանադրությունը: Մեր երկիրն առողջ գաղափարների և սրտացավ մարդկանց կարիք ունի, ովքեր կսատարեն Ուկրաինայի ժողովրդին և նրանց պայքարը հանուն արդար պահանջների»,-ասել է Յացենյուկը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ