Պիսարոյի «Մոնմարտրի ճեմուղին: Գարնանային առավոտ» կտավը Sotheby's-ում ռեկորդ է սահմանել
Գիտություն և Մշակույթ
Իմպրեսիոնիստ Կամիլ Պիսարոյի «Մոնմարտրի ճեմուղին: Գարնանային առավոտ» նկարը փետրվարի 5-ի երեկոյան Լոնդոնում կայացած՝ Sotheby's-ի աճուրդում վաճառվել Է 19,9 միլիոն ֆունտ ստերլինգով (24 միլիոն եվրոյով): Այս մասին հայտնում է Sotheby's աճուրդային տան կայքը: Այսպիսով` «Մոնմարտրի ճեմուղին» սահմանել է Պիսարոյի գործերի գնի աճուրդային նոր ռեկորդ:
Պիսարոյի կտավների գնի նախորդ ռեկորդը գերազանցվել է հինգ անգամ, ընդգծել են Sotheby's-ում:
1897 թվականին նկարված «Մոնմարտրի ճեմուղին» մտնում էր հրեա հայտնի արդյունաբերող Մաքս Զիլբերգերի հավաքածուի մեջ, որը բռնագրավել էին նացիստները: Զիլբերգերի ժառանգներին նկարը վերադարձվել է 2000 թվականին: Մինչև աճուրդի սկսվելը «Մոնմարտրի ճեմուղին» ծրագրում էին վաճառել 7-10 միլիոն ֆունտ ստերլինգով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)