Շնորհավորում եմ «Ռեալին» հաղթանակի և հիանալի խաղի համար. Սիմեոնե
Սպորտ
Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն անդրադարձել է «Ռեալի» դեմ Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ առաջին հանդիպմանը:
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է Անչելոտիի թիմի հաղթանակով՝ 3:0 հաշվով:
«Մենք չկարողացանք գտնել մեր խաղը, և անհրաժեշտ է շնորհավորել մրցակցին` հաղթանակի և հիանալի խաղի համար: Ինչ վերաբերում է եզրափակիչ դուրս գալու մեր հնարավորություններին, ապա առջևում դեռ 90 րոպե կա, և պետք է խաղալ: Ողջ խաղի ընթացքում թիմը փորձում էր վտանգավոր գործել, սակայն դա մեզ մոտ չստացվեց: Խաղի հաշիվը լավ է մրցակցի համար»: Սիմեոնեի խոսքը մեջբերում է իսպանական մամուլը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ