«Օգնության ձեռք» նախաձեռնությունն ուղևորվում է Գյումրի
Հասարակություն
Ս.թ. փետրվարի 8-ին և 9-ին տեղի կունենա «Օգնության ձեռք» նախագծի արդեն 2-րդ նախաձեռնությունը, որի շրջանակում բժիշկ-կամավորականների թիմն անվճար բուժզննում և բուժսպասարկում կմատուցի Գյումրի քաղաքի ծերանոցի բնակիչներին, մանկատան և անապաստան երեխաներին:
Առաջին փուլում կիրականացվի նախնական բուժզննում, որից հետո հիվանդները կստանան համապատասխան առաջին բուժօգնությունը: Ավելի լուրջ հետազոտվելու և բուժվելու կարիք ունեցող հիվանդները կընդգրկվեն երկրորդ փուլ, որը կմեկնարկի անմիջապես հովանավորներ գտնելուց հետո:
Նշենք, որ «Օգնության ձեռք» նախաձեռնությունն իրականացվում է «Երիտասարդ բժշիկների հայկական ասոցիացիայի» և MPMS (Medical PR Marketing Solutions) ընկերության համատեղ ջանքերով։
Նախաձեռնության նպատակն է տրամադրել անվճար բուժզննում և ապահովել հետագա բուժում Երևանի և մարզերի անապահով մարդկանց։
Բոլոր օգնության ձեռք մեկնել ցանկացողները կարող են կապ հաստատել մեզ հետ ստորև նշված հեռախոսահամարներով։
+37491551217
+37499218740


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ