Բաքվում դպրոցականն ինքնասպան է եղել. Ադրբեջանում ինքնասպանությունների ալիքը շարունակվում է
Ադրբեջան
Ադրբեջանում ինքնասպանությունների ալիքը շարունակվում է: Ինչպես հաղորդում է ԱՊԱ լրատվական գործակալությունը, այսօր Բաքվում ինքնասպանություն է գործել Նարիմանովի շրջանի դպրոցական տարիքի անչափահաս բնակչուհին: 14-ամյա Չինարա Ռասիմ գըզը Ալիևան նետվել է իրենց շենքի 5-րդ հարկից և տեղում մահացել:
Ադրբեջանի իշխանությունները երկրում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրություն չեն հրապարակում, սակայն ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն' 2014 թ. հունվարին այդ երկրում արդեն 34 ինքնասպանության դեպք է տեղի ունեցել:
Ադրբեջանի «Կանանց ճգնաժամային կենտրոնի» հոգեբան Ազադ Իսազադեն ադրբեջանական ԶԼՄ-ներին հայտնել է, որ երկրում ինքնասպանությունների աճը հասարակության մեջ ավելացող ագրեսիայի արդյունք է:
Ադրբեջանում ինքնասպանությունների նման աննախադեպ ալիքը կանխելու համար հունվարին Բաքվում անցկացվել է հատուկ ֆլեշմոբ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ