Գիտնականները ստեղծել են կենսաձեռք, որը կիրականացնի կենդանի վերջույթի ունակությունները
Հասարակություն
Դանիացի Դենիս Աաբոն, որը ձախ ձեռքը կորցրել էր հրդեհի հետևանքով, աշխարհում առաջինն է կրում այնպիսի կենսապրոթեզ, որն արհեստական մատերի շոշափողական զգացողությունները հաղորդում է ուղեղին: Այս մասին հայտնում է BBC-ն:
Դենիս Աաբոն ասում է, որ այժմ կենսաձեռքի միջոցով ինքը կարողանում է առանց նայելու որոշել առարկաների ձևն ու պնդությունը: Գիտնականները նշում են, որ իրենց գյուտը կարող է շուկայում հայտնվել հինգ տարի հետո, բայց նախ իրենց հարկավոր է կատարելության հասցնել կենսաձեռքի շարժումների ճշգրտությունը և մանիպուլյացիոն ունակությունները:
Իտալացի վիրաբույժները կարողացել են արհեստական մանիպուլյատորի սենսորային տվիչները միացնել հիվանդի ուսի նյարդային ծայրելուստներին, ինչը սարքին և ուղեղին թույլ է տալիս ազդանշաններ փոխանակել իրական ժամանակի ռեժիմով:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ