«Մարադոնան սիրում է ինձ». Պելե
Սպորտ
Լեգենդար ֆուտբոլիստ Պելեն մեկնաբանել է Արգենտինայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնայի խոսքը:
Հիշեցնենք, որ Մարադոնան հայտարարել է, որ «Ոսկե գնդակ» առաջինը ստացել է ինքը, այլ ոչ թե Պելեն` հավելելով, որ բրազիլացին հերթական անգամ երկրորդն է:
«Մարադոնան սիրում է ինձ, պարզապես արգենտինացիներին բնորոշ է համեմատություններ անելը: Նրանք ունեցել են այնպիսի լեգենդար ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Դի Ստեֆանոն, Սիվորին, Մարադոնան, Մեսսին: Եվ ես միշտ խորհուրդ եմ տալիս արգենտինացի իմ ընկերներին նախևառաջ իրենք իրենց մեջ որոշեն, թե ով է լավագույն, հետո նոր մտածեն աշխարհում լավագույնի մասին»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ