Ադրբեջանը Սոչիի օլիմպիադան սկսել է գլխիվայր շրջված դրոշով (լուսանկար)
Սպորտ
Սոցիալական ցանցերում լուսանկար է տարածվել, որում Սոչիում Ձմեռային օլիմպիադայում Ադրբեջանի կողմից հանդես եկող մարզիկները կանգնած են' ձեռքներին երկրի գլխիվայր շրջված դրոշը: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Սոչիում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Քենուլ Նուրուլլաևան այդ խայտառակության հետ կապված մեկնաբանել է, թե «այնքան զբաղված են եղել օլիմպիական քաղաքում Ադրբեջանի դրոշի տեղադրմամբ, որ չեն հասցրել ուշադրություն դարձնել դրան»:
Սոչիի Ձմեռային օլիմպիական խաղերում Ադրբեջանը ներկայացնելու է չորս արտասահմանցի մարզիկ: Դա գեղասահքի Յուլիա Զլոբինա-Ալեքսեյ Սիտնիկով զույգն է` Ռուսաստանից, ինչպես նաև լեռնադահուկորդներ' իտալուհի Գայա Բասսանին և ավստրիացի Պատրիկ Բրախները:
Ադրբեջանի դրոշը միջազգային արարողությունների ժամանակ հաճախակի է գլխիվայր շրջված ներկայացվել: Նման դեպքեր տեղի են ունեցել անգամ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արտասահմանյան այցերի պաշտոնական ընդունելությունների ժամանակ:



















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ