Մայդանցիները շրջափակել են Գերագույն ռադայի շենքը (լուսանկարներ)
Աշխարհ
Ուկրաինայում ցուցարարները շրջափակել են խորհրդարանի շենքը։ Այս մասին հայտնում է Украинская правда-ն։
Ակցիայի մասնակիցների թիվը հասնում է մոտ 3000-ի, նրանցից շատերը զինված են մահակներով, իսկ նրանց առջևից` որպես «պաշտպանիչ վահան» և հատուկ տեղեկատվություն տարածելու տեխնիկա, ընթանում է բեռնատար, որի վրա տեղակայված են ռադիոսարքավորումներ, որով հեռարձակվում են ակտիվիստների ծրագիր-պահանջները։
Խորհրդարանի շենքի մոտ հավաքվել են իրավապահ մարմինների մեծ թվով աշխատակիցներ:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր առաջնորդները երեկ հայտարարել էին, որ կկազմակերպվի պիկետ Գերագույն ռադայի մոտ, որի նպատակը Սահմանադրությունը փոխելու պահանջն է։





















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ