Ցանկանում եմ զգալ, թե ինչ է նշանակում «Բորուսիայի» մարզադաշտում խաղալ հյուրի կարգավիճակում. Կագավա
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կագավան հույս է հայտնել, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում` «Օլիմպիակոսի» դեմ խաղում հաջողություն ունենալու դեպքում, անգլիական ակումբի հաջորդ մրցակիցը կլինի «Բորուսիան» կամ «Բարսելոնան»:
«Եթե հաջորդ փուլ անցնենք, կցանկանայի խաղայինք կամ «Բորուսիայի» կամ էլ «Բավարիայի» հետ: Դորտմունդցիների կազմում խաղացել եմ և այնտեղ ընկերներ ունեմ: Ինձ ճանաչում են նաև երկրպագուները: Ցանկանում եմ զգալ այն, թե ինչ է նշանակում դորտմունդցիների մարզադաշտում խաղալ հյուրի կարգավիճակում: Ցանկանում եմ տեսնել, թե ինչպես են արձագանքում երկրպագուները: Եթե նրանք նույնիսկ սուլեն, ես ուրախ կլինեմ, քանի որ դա ցույց կտա, որ նրանք ինձ ընդունում են: «Բարսելոնան» աշխարհում լավագույն ֆուտբոլն է խաղում, իսկ Ինյեստան ֆուտբոլիստի իմ իդեալն է: Միշտ հետևել եմ նրա խաղին և ցանկացել նմանվել նրան»,-ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է անգլիական մամուլը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ