Շառլ Ազնավուրն իր ծննդյան օրը համերգ կտա Գերմանիայում
Գիտություն և Մշակույթ
Ֆրանսահայ լեգենդար երգահան և շանսոնյե Շառլ Ազնավուրն իր ծննդյան 90-ամյակը կնշի Գերմանիայում։
Ազնավուրը ծննդյան օրը՝ մայիսի 22-ին, Ազնավուրը համերգ կտա Բեռլինի O2 World մարզադաշտում: Համերգը կոչվում է «Լեգենդը վերադառնում է»: «Ազնավուրի երկրորդ համերգը նախատեսվում է մայիսի 24-ին` Ֆրանկֆուրտում»,-հաղորդում է գործակալությունը:
Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թ. մայիսի 22-ին, Փարիզում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում։ Նրա առաջին երգը՝ «Ես հարբած եմ»' Ժորժ Ուլմյերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին, սակայն Ազնավուր-կատարողին հանդիսատեսը երկար ժամանակ չի ընդունել։ Համաշխարհային հռչակ է ձեռք բերել 1956 թվականին Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։ «Ֆրանսիան ազնավուրացված է»,- Ազնավուրի մասին գրել է ֆրանսիական մամուլը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)