Հայաստանի դրոշը բարձրացվեց Սոչիի օլիմպիական ավանում
Սպորտ
Հայաստանի Հանրապետության պետական դրոշը փետրվարի 6-ին բարձրացվել է Սոչիի օլիմպիական ավանում' ի նշան փետրվարի 7-23-ը Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին հայ մարզիկների մասնակցության:
Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեից:
Հայաստանցի 4 մարզիկ՝ դահուկորդներ Սերգեյ Միքայելյանը, Արթուր Եղոյանը՝ վարկանիշով, դահուկորդ Կատյա Գալստյանը և լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը՝ «սպիտակ քարտերով» կմասնակցեն այս մրցաշարին:
Հայաստանի մարզիկներից առաջինը մրցասպարեզ դուրս կգան Միքայելյանը և Եղոյանը՝ փետրվարի 9-ին, վերջինը՝ Սերեբրակյանը՝ փետրվարի 23-ին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ