Ադրբեջանը հիստերիայի մեջ է
Սպորտ
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան դիմել է ՖԻՖԱ-ին` բողոքելով Շվեդիայում կայանալիք չճանաչված պետությունների գավաթի խաղարկությանը Արցախի հավաքականի մասնակցելու դեմ: Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ANS գործակալությունը բողոքի մեջ ադրբեջանական կողմը պնդել է, թե Լեռնային Ղարաբաղը չի կարող մասնակցել որևէ միջազգային մրցաշարի, քանի որ այն «ադրբեջանական տարածք է համարվում»: ՖԻՖԱ-ից զատ բողոք է ուղարկվել նաև Շվեդիայի ֆուտբոլի ֆեդերացիա:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆուտբոլի հավաքականը կմասնակցի չճանաչված հանրապետությունների գավաթի խաղերին: Առաջնությունը կկայանա Շվեդիայում հունիսի 1-8-ը: Մրցաշարին մասնակցելու են Աբխազիայի, Քրդստանի, Զանզիբարի, Դարֆուրի, Թամիլ Իլամի, Պադանիայի, Սափմի, Ակվիտանիայի, Քվեբեկի և Էլան Վանինի թիմերը: 2012 թվականին Արցախի ֆուտբոլի թիմը ընկերական հանդիպում էր անցկացրել Աբխազիայի թիմի հետ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ