Եվրատեսիլը խստացնում է պայմանները
Այլ
«Եվրատեսիլ 2014» միջազգային երգի մրցույթին մասնակցող երկրների ազգային հեռուստաընկերություններն այսուհետ ավելի մեծ պատասխանատվություն կկրեն քվերակությունների համար: Մրցույթը ղեկավարող մարմինը, հիմնվելով Եվրոպական հեռարձակողների միության անցկացրած պաշտոնական հետազոտության վրա, արձանագրել է, որ 2013 թվականին հեռուստատեսային քվերակության արդյունքների վրա ազդելու անազնիվ փորձեր են արվել, չնայած հեռուստաընկերությունների մասնկացության մասին ապացույցներ չեն հայտնաբերվել:
Եթե մրցույթի ընթացքում կամ դրանից առաջ և հետո քվեարկության խախտումներ գրանցվեն, Վերահսկող խումբը ավտոմատ կերպով գործընթաց կսկսի, որով կանոնները խախտողին մրցույթից կհեռացնի երեք տարով:
«Մենք ամեն գործի համար առանձին պատասխանատվության կկանչենք հեռարձակողներին` ստիպելով նրանց կանխել իրենց երգի օգտին կատարաված խախտումները»- ասել է Վերահսկող խմբի նախագահ Ֆրանկ Դիթեր Ֆրայլինգը:
«Եվրատեսիլ երգի մրցույթի հաղթողին ընտրում է պրոֆեսիոնալ ժյուրին և հեռուստադիտողը` 50/50 հարաբերակցությամբ: Այս մրցույթում տեղ չկա արդյունքների վրա անազնիվ ճանապարհով ազդելու կազմակերպված փորձի համար»,- ասել է մրցույթի գործադիր ղեկավար Ջոն Օլա Սանդը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ