«Դա աշխատող չէ». Յուրի Վարդանյանը` վարչապետի առաջարկի մասին
Հայկական Մամուլ
Դեռեւս անցած տարեվերջին Տիգրան Սարգսյանը շատ լուրջ դեմքով այցելում էր Գյումրի ու վստահեցնում, որ առնվազն երեք նախարարություն տեղափոխվելու է երկրորդ մայրաքաղաք՝ քաղաքին կենդանություն հաղորդելու նպատակով: Առաջինը՝ մշակույթի նախարարությունը, ապա՝ սպորտի եւ երիտասարդության հարցերինը: Գրում է «Հրապարակ»-ը:
Խոսվում էր նաեւ քաղաքաշինության նախարարության մասին: Թեեւ այս ծրագիրը ոտքից գլուխ խնդիր էր ու, ըստ կանխատեսումների, չգործող, բայց Տիգրան Սարգսյանը հավաստիացնում էր, որ դա հնարավոր է: Նույնիսկ Գյումրիում շենքեր էր տնտղում:
Բայց պարզվում է, նրա ենթակա գերատեսչությունների ղեկավարները կարծում են, որ դա «աշխատող տարբերակ չէ», եւ այդ մասին հրապարակավ հայտարարում: «Գյումրի տեղափոխման հարցը մասամբ բարձրացվեց, էդ ուղղակի օդի մեջ խոսակցություն էր, լուրջ բան չկա»,- ասաց սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը: «Հարցը երեք նախարարություններին է վերաբերում, բայց երեքն էլ լոկ խոսակցություն է եղել»,-շարունակեց թերահավատ տոնով՝ նշելով, որ «դա աշխատող չէ»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ