Մաքսային միություն ընդգրկվելու հետեւանքները. սպասվում են թանկացումներ
Հայկական Մամուլ
Մաքսային միություն ընդգրկվելու հետեւանքներն օրեցօր բարձր մակարդակով հրամցվում են հանրությանը: Հիմա էլ քաղաքացիները շոկի մեջ են սպասվող թանկացումներից: Գրում է «Հրապարակ»-ը:
Խոսքն այն մասին է, որ Մաքսային միությանը չանդամակցող երկրներից ներմուծվող ապրանքների գները կտրուկ բարձրանալու են, հատկապես խոսվում է ավտոմեքենաների գների բարձրացման մասին: Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը նախօրեին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ մակերեսային անդրադարձավ հարցին, թե իրենք դեռ աշխատանքներ են ծավալում ապրանքատեսակների ցանկը հստակեցնելու համար: Նա պնդում է, որ Մաքսային միություն մտնելու դեպքում երրորդ երկրներից Հայաստան ներկրվող ոչ բոլոր ապրանքները կթանկանան, քանի որ ոչ բոլոր ապրանքների մաքսատուրքերն են փոփոխվելու:
Հաշվի առնելով կառավարության մշտապես խոստման ու գործունեության խիստ հակասությունները, դժվար է արժանահավատ համարել կառավարության ներկայացուցչի վստահեցումները: «Ես չեմ բացառում թանկացումներ, բայց ընդհանուր թանկացումները 1.5 տոկոսից ավելի չենք կանխատեսում»,- ասում է նախարարն ու ավելացնում, որ բանակցությունների արդյունքում Հայաստանը հույս ունի արտոնություններ ստանալ որոշ ապրանքատեսակների մասով, եւ որոշ մասով չեն ավելանալու մաքսատուրքերը, բայց դա այն դեպքում, եթե կարողանան հասնել փոխադարձ համաձայնության:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ