Մեկ տարվա ընթացքում իրանից գազի ներկրումը կրճատվել է մոտ 17 տոկոսով
Հայկական Մամուլ
Պաշտոնական տեղեկություններով, անցած տարի Իրանից Հայաստան է ներկրվել 408.2 մլն խմ գազ: 2012-ին Իրանից ներկրվել էր 491.2 միլիոն խմ գազ: Այսինքն, մեկ տարվա ընթացքում իրանից գազի ներկրումը կրճատվել է մոտ 17 տոկոսով: Գրում է «Հայկական Ժամանակ»-ը:
Նույն ժամանակահատվածում Ռուսաստանից ներկրվող գազի ծավալները ավելացել են: Ուշագրավն այն է, որ ՀՀ սահմանին Իրանական գազը ավելի էժան է, քան ռուսականը, եւ բացի այդ, իրանական գազի դիմաց Հայաստանը վճարում է ոչ թե կենդանի փողով, այլ էլէներգիայով: Տրամաբանությունը հուշում է, որ նման պայմաններում պետք է ավելանային հենց իրանական գազի ծավալները, սակայն տեղի է ունեցել ճիշտ հակառակը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ